Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը դիմել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչներին՝ կոչ անելով զերծ մնալ գույքի, փաստաթղթերի ոչնչացումից, ինչպես նաեւ հնարավորինս շուտ հանձնել ունեցած զինամթերքը։
Նշվում է նաեւ, որ նախատեսվում է զենքը հանձնած եւ Ադրբեջանի օրենսդրության պահանջները կատարած ազգությամբ հայ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության լիարժեք երաշխիք: