Գյումրու հայորդաց տունը մի խումբ երիտասարդների հետ նախաձեռնել է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու ակցիա. հավաքում են տաք հագուստ, անկողնային եւ հիգիենայի պարագաներ, մանկական կաթնախառնուրդներ, չոր սնունդ եւ այլ իրեր ու մթերք:
Հաստատության տնօրեն Աստղիկ Եդիգարյանը կոչ է արել բոլորին գործ անել… եթե չգիտեն ինչ անել, գոնե գնան իրենց մոտ, պաշտպանիչ ցանցեր գործեն:
«Փրկությունը ռուսից մի՛ սպասեք, 200 տարի գլխներիս տալով փրկում է, ա’յ միամիտներ: Փողոցն էլ է կառավարում, փողոցի ասելիքն էլ: Դրա համար էլ ինձ փողոցում չեք տեսնի, դուք հայրենասեր եղեք, ես էլ՝ հայրենատեր: Հա՛, մի բան էլ, իշխանությունը պետության հետ չնույնացնեք, եթե էդքան գիտելիք ու պատկերացում ունեք պետության ու պետականության ինստիտուտների մասին: Էսքանը…»,- շիրակցիներին ուղղված խոսքում ասել է Աստղիկ Եդիգարյանը: