ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից հայտնել են, որ Միացյալ Նահանգներն ամենայն հավանականությամբ կհաստատի առանց վիզայի երկիր մուտք գործելու իրավունք ունեցող երկրների ցանկում ընդգրկվելու Իսրայելի դիմումը։
Ըստ ABC News-ի՝ որոշման մասին այս շաբաթ կհայտարարի ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանձնարարականից հետո:
Իսրայելի քաղաքացիների համար առանց մուտքի թույլտվության ԱՄՆ մտնելու հարցը Բայդենը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։