ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին՝ 12:00-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ:
Տեղահանվածներից 3900-ի հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: