Մարտակերտն «ամբողջությամբ հանձնված է, դատարկ է»։ Դրա մասին «Ազատությանը» տեղեկացրել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը։ Նա հավելել է, որ վերջին բնակիչներն այնտեղից դուրս են եկել սեպտեմբերի 24-ին, շուրջ 1000 մեքենա եւ երեկոյան հասել են Ստեփանակերտ»։ Գյուրջյանը եղել է շարասյան վերջում։
Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն սեպտեմբերի 24-ի երեկոյան կադրեր էին հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ցուցանակի վրա ամրացնում Ադրբեջանի դրոշը։