«Մոսկվան կշարունակի շփումը Հայաստանի վարչապետի հետ և իր գործունեությունն այս տարածաշրջանում՝ հայերի բոլոր իրավունքները հարգելու համար»,- սեպտեմբերի 25-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ Պեսկովի՝ Մոսկվան հասկանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի էմոցիոնալ ինտենսիվությունը, սակայն կտրականապես համաձայն չէ իրավիճակը Ռուսաստանի Դաշնության և ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձին։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները կարող էին դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում դեռ չսկսած, հետևաբար Ղարաբաղում կատարվածի համար ռուս խաղաղապահներն ունեն պատասխանատվության բաժին։
«Մենք հասկանում ենք այս պահի էմոցիոնալ լարվածությունը, սակայն կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի վրա դնելու փորձի հետ, առավել եւս՝ ռուս խաղաղապահների վրա, որոնք իրենց մանդատի շրջանակում իրական հերոսություն են ցուցաբերում Ղարաբաղում։
«Ոչ ոք խաղաղապահներին չի կարող ասել, որ նրանք ինչ-որ բան սխալ են անում,- ընդգծել է Պեսկովը,- մենք երբեք չենք համաձայնի այդպիսի մեղադրանքներին»: