ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն անդրադառնալով բռնի տեղահանված հայերի՝ Հայաստան տեղափոխման աշխատանքներին, նշել է, որ գրանցելուց հետո գնահատվում են քաղաքացիների առաջնային կարիքները, 24-ժամյա ռեժիմով հոգեբանական աջակցություն տրամադրում։
Սարգսյանը հավելել է, որ օթեւանի խնդիր ունեցող բռնի տեղահանվածներին Գորիսում գործող կոորդինացիոն Կենտրոնում գրանցելուց ու կարիքները գնահատելուց հետո համապատասխան կեցավայր է տրամադրվում:
«Կեցավայրերը ամբողջ հանրապետության տարածքով են նախատեսվում: Միայն Սյունիքի մարզով չի սահմանափակվում»,- շեշտել է պաշտոնյան: