Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն։
Ալիեւն ու Էրդողանը կքննարկեն երկկողմ թուրք-ադրբեջանական հարաբերությունները։
Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդները կքննարկեն նաեւ տարածաշրջանային եւ միջազգային այլ հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
Ակնկալվում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Իգդիր-Նախիջեւան գազատարի հիմնարկեքի արարողությանը եւ Նախիջեւանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։