Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցեւը սեպտեմբերի 25-ին ժամանել է Երեւան ՝ մասնակցելու ՌԴ եւ ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստին:
Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ նախատեսված են նաեւ մի շարք այլ միջոցառումներ։ Խոսնակը չի նշել՝ հատկապես ինչ հարցեր են դրված նիստի օրակարգում։