Շուշին հռչակվել է իսլամական աշխարհի 2024 թվականի մշակութային մայրաքաղաք։ Դրա մասին հայտարարվել է Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված Իսլամական աշխարհի մշակույթի նախարարների 12-րդ համաժողովում։
Ըստ թուրքական Անադոլու գործակալության՝ որոշումն ընդունվել է միաձայն։
Ադրբեջանում 2022-ը հայտարարվել էր Շուշիի տարի։ Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը (TÜRKSOY) Շուշին հռչակել էր 2023 թվականի թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք։