ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»։ Դա արվում է ԼՂ–ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելու եւ դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով։ Ի մի բերված ռեսուրսները կհամակարգվեն եւ ըստ անհրաժեշտության կօգտագործվեն:
Տեղահանված անձանց կարիքները ներկայում գույքագրում եւ բավարարում է ՀՀ Կառավարությունը` մարզպետարանների համակարգմամբ։ Մի շարք կառույցներ եւ հասարակական կազմակերպություններ դիմել են պետական գերատեսչություններին՝ աջակցություն ցուցաբերելու նպատակով։