Սեպտեմբերի 25-ին Խոջալու քաղաքում Ադրբեջանի եւ ԼՂ ներկայացուցիչների հանդիպման ընթացքում պայմանավորվել են կազմակերպել Ղարաբաղի քաղհասարակության ներկայացուցիչների այցերը Բաքու եւ այլ քաղաքներ։
Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, դրանց թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների եւ անհայտ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը։ Կողմերը կարեւորել են բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի եւ ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների եւ քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։ Կողմերը նախանշել են հաջորդ հանդիպման օրակարգը։ Աշխատանքային խմբերի ձեւավորման համար հաջորդ հանդիպումը կանցկացվի Ստեփանակերտում։