Հայաստան ժամանած ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը:
ԱՄՆ նախագահը բարեմաղթանքներ է հղել Անկախության տոնի առթիվ, ապա նշել, որ Միացյալ Նահանգները, աջակցելով Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ խաղաղություն, ինչը կերաշխավորի ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովրդավարություն։
«Մենք նաեւ կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունը էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության եւ անվտանգության հարցերում, ինչպես ցույց են տվել մեր վերջին զորավարժությունները:
«Հայաստանի հարուստ պատմությունն ամենուրեք ոգեշնչել է ազգերին եւ մարդկանց՝ ձգտելու ազատության եւ արդարության»,- մասնավորապես նշված է Բայդենի շնորհավորական նամակում:
ԱՄՆ նախագահը նամակում հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները էլ ավելի կխորացնի եւ կամրապնդի երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ կապերը։