Կարմիր խաչը տարբեր ուղղություններով մասնագիտացված նոր աշխատակիցների է ներգրավում: Դրա մասին հայտարարել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա հավելել է, որ դա կօգնի համապատասխան ձեւով արձագանքելու Արցախից ՀՀ հասնող մարդկանց օրեցօր ահագնացող կարիքներին:
Միեւնույն ժամանակ Կարմիր խաչում դիտարկում են Արցախի իրենց տներում մնացած մարդկանց կարիքները հոգալու հնարավորությունը։