Ղարաբաղի զինված ուժերը շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի եւ ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ առաքվել են 8 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 37 միավոր հրետանային զենք, հակատանկային զենք, ավելի քան 3200 միավոր հրաձգային զենք, մոտ 435 հազար զինամթերք: Դրա մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է նաեւ, որ Լաչինի միջանցքով ՌԴ խաղաղապահները խաղաղ բնակիչներով երեք շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտից Հայաստան։