Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների եւ զոհերի հստակ թիվը դեռեւս հնարավոր չէ պարզել։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Հանրապետական բժշկական կենտրոնում եւ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական եւ դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն այն բավարար չէ։
«Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Պաշտպանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական խաղաղապահ առաքելության բժիշկներն օգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած ԼՂ բնակիչներին։