Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Արցախում բուժհաստատություններն ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ տարբեր աստիճանի այրվածքներով։ 7 հիվանդ մահացել է հիվանդանոցում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է Դատաբժշկական փորձաքննության բյուրո։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռեւս ծայրահեղ ծանր վիճակում են։ Բազմաթիվ անձինք անհայտ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետեւանքով այրվել են, եւ նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։