ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հայաստանցի բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով եւ բժշկական պարագաներով, քիչ առաջ Երեւանից ուղղաթիռով մեկնել է Ստեփանակերտ՝ օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։
Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում խնամյալները նախապատրաստվում են տեղափոխման։