ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանում, ներառյալ Հայաստանում անկայունություն հրահրելու համար։ Նա Վաշինգտոնին կոչ է արել զերծ մնալ Հայաստանում հակառուսական տրամադրություններն արհեստականորեն ուժեղացնող ծայրահեղ վտանգավոր խոսքերից ու արարքներից։
«Նման քննադատությունը միայն վկայում է, որ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների նպատակը ոչ թե իրավիճակի կարգավորումն ու Հարավային Կովկասի խաղաղ զարգացումն է, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելը եւ Եվրասիան միտումնավոր ապակայունացնելը՝ մեզ տարածաշրջանից դուրս մղելու նպատակով»,- մասնավորապես հայտարարել է Անտոնովը։