ՌԴ ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել պահեստի պայթյունից տուժած ԼՂ բնակիչներին
Վառելիքի պահեստի պայթյունից հետո ՌԴ ռազմական բժիշկներին է դիմել ԼՂ 23 քաղաքացի: Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի ղեկավար Պավել Սուսլովը հայտնել է, որ բոլոր կարիքավորներին ու տուժածերին ամբողջ ծավալով բուժօգնություն է տրամադրվել:
«Առաջինի լրատվական ալիք»-ը հայտնել է, որ Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում խնամյալները նախապատրաստվում են տեղափոխման։