Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր գրառման մեջ հայտնել է, որ նախօրեին Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետեւանքով տուժած շատ մադիկ անհայտ կորել են, 20 մարդ մահացել է։ Ականատեսների գնահատմամբ՝ ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է հրդեհի ժամանակ։
Արցախում բուժհաստատություններն ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ՝ տարբեր աստիճանի այրվածքներով։