ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը: Ենթադրվում է, որ դրանից հետո փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ եւ խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։
Նա հավելել է նաեւ, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ Հռոմի ստատուտը առնչություն չունի։