Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում եւ Գորիս քաղաքում սկսել են շուրջօրյա գործել առաջին բժշկական օգնություն կետեր: Ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի եւ Երեւանի պոլիկլինիկաներից գործուղված նեղ մասնագետ բժիշկները՝ նյարդաբան, սրտաբան եւ ներզատաբան։
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաեւ շտապ բուժօգնության մեքենաները: Դրանք ըստ անհրաժեշտության հիվանդներին տեղափոխում են հիվանդանոցներ։ Առաջին երկու օրվա ընթացքում բուժօգնություն է ցուցաբերվել 725 քաղաքացու, այդ թվում՝ 355 երեխա եւ 22 հղի: