Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին: Շնորհավորելով նրան այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Փաշինյանը հույս է հայտնել առավել ընդլայնել եւ ամրապնդել երկու երկրների հարաբերությունները։
Փաշինյանն ընդգծել է, որ Իրանը եւ Հայաստանը պետք է պահպանեն իրենց շփումները տարածաշրջանում ստեղծվող դժվարին պահերին:
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Սոբհանին եւս մեկ անգամ ընդգծել է Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին։ Նա նաեւ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության եւ իրավունքների հարգման մասին։