Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ ԼՂ-ում դիտորդական առաքելություն ստեղծելու առաջարկը:
«Մենք առարկայական որեւէ բան դեռ չենք տեսնում ԼՂ-ում միջազգային մոնիթորինգային առաքելության ստեղծման առաջարկում։ Բացի այդ՝ դա չի կարող տեղի ունենալ առանց Բաքվի համաձայնության»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։