Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օդային ճանապարհով ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխում սեպտեմբերի 25-ին պայթյունի հետեւանքով ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին։
Այս պահին չորրորդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Նշվում է, որ ուղղաթիռով ՀՀ-ից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմն այս պահին բուժհաստատություններում եւ տեղի բժիշկների հետ ցուցաբերում է անհրաժեշտ բուժօգնություն բոլոր տուժածներին։