ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 26-ին հայտնել է, որ Կոռնիձորի անցակետն ընդհանուր առմամբ հատել է 19 հազար մարդ։
Ըստ պաշտոնյայի՝ նրանցից 2500-ը ապահովվել է կեցավայրով։ «Գորիսում դեռևս 1200 մարդ տեղավորման գործընթացում է»,- հավելել է Խաչատրյանը։