Լեռնային Ղարաբաղից ՀՀ ընթացող մեքենաների շարժը ժամանակավորապես դադարեցվել է։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ ներկայում այդ ճանապարհով անցնում են միայն շտապօգնության ու այն մեքենաները, որոնք ՀՀ են բերում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորվածներին եւ Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած տեղի պայթյունի տուժածներին։