ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներին սեպտեմբերի 26-ի 16։00-ից սկսած սկսել են ցուցակագրել: Ցուցակագրվելու համար անհրաժեշտ է մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող «Արմենիա» հյուրանոցում գործող աշխատանքային խմբին։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։
«Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում ենք կարգապահություն եւ հանդուրժողականություն»,– նշված է հայտարարության մեջ։