Բրյուսելում անցկացվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը:
Հանդիպմանը կարճ ժամանակով միացել էր նաեւ ԵԽ նախագահ Շառլ Միշելը։ Մասնակցել են Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների խորհրդականները։
Հաջիեւը ներկայացրել է տեղական բնակչությանը հումանիտար աջակցությամբ եւ անվտանգությամբ ապահովելու Ադրբեջանի ծրագրերը։ Ըստ Շառլ Միշելի՝ ԼՂ հայերին առնչվող հարցերում Բաքվի քայլերին պետք է հետեւեն միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների դերակատարները։
Արմեն Գրիգորյանը եւ Հիքմեթ Հաջիեւը քննարկել են կոնկրետ քայլեր, թե ինչպես առաջ մղել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը՝ ներառյալ սահմանազատման, անվտանգության, հաղորդակցությունների եւ հումանիտար հարցերը։
ԵՄ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում անցկացվելիք հանդիպմանը Երեւանն ու Բաքուն հրապարակայնորեն կվերահաստատեն Պրահայում եւ Բրյուսելում կայացած համաձայնությունների վրա հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչելու հանձնառությունը: