Արցախի քննչական կոմիտեն սեպտեմբերի 19-20-ը ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, ինչպես նաեւ սեպտեմբերի 25-ին Ասկերանի վառելիքի պահեստի պայթյունից անհայտ կորած անձանց հայտնաբերելու նպատակով հարազատներին հորդորել է ներկայանալ։
Արցախի քննչական կոմիտեն պարզաբանել է, որ հարազատները պետք է նույնականացման հատկանիշներ ներկայացնեն՝ ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննություն ապահովելու համար։