ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի եւ Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետեւանքով տուժած անձանց շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխել Հայաստան:
11:00-ի դրությամբ՝ ցամաքային եւ օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով:
Ներկայում տուժածները բժիշկների հսկողության տակ են եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Վիրավորների տեղափոխման գործընթացն այս պահին էլ շարունակվում է: