Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արտակարգ իրավիճակների նախարարության 10 մասնագիտացված մեքենա եւ 50 հոգուց բաղկացած փրկարարների խումբ է ուղարկվել Ստեփանակերտ՝ որոնողափրկարարական, ինչպես նաեւ սեպտեմբերին բռնկված հրդեհի տարածքում անվտանգության ապահովման այլ անհետաձգելի միջոցառումների համար։
Բացի դրանից՝ ԱԻՆ-ի 53 մեքենա՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով, կուղարկվի Իվանյանի (Խոջալու) մերձակայքում դաշտային հոսպիտալ հիմնելու համար։