Ներկայում Ադրբեջանում մշակվում է ավելի քան 800 նոր զինատեսակ։ Սրա մասին հայտարարել է պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւը։
Նա ասել է, որ գերատեսչությունում նոր հոլդինգ է ստեղծվում, եւ որ ներկայում Ադրբեջանում արդեն արտադրվում է ավելի քան 2000 տեսակի զինատեսակ։
Նախարարը նաեւ նշել է, որ Ղարաբաղում տեղական «հակաահաբեկչական միջոցառումների» ժամանակ օգտագործվել են ադրբեջանական արտադրության զինատեսակներ, որոնք ճշգրիտ խոցում են թիրախները։