ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեռ հույս ունի, որ Երեւանը «պատշաճ կընդունի Մոսկվայից եկող ազդակները»։ Նա ասել է, որ իրենք շարունակում են Երեւանի հետ շփումները։
«Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի եղել դրանց սրման նախաձեռնողը եւ արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան վստահեցրել է, որ իրենք այդպես էլ կշարունակեն, քանի որ Մոսկվան ելնում է նրանից, որ «երկկողմ հարաբերությունների պայմանավորվածությունները կիրականացվեն ի շահ երկու երկրների»։