ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակմանը եւ նշել, որ այն «պետք է երաշխավորի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ»։
Զախարովան ասել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռության վրա հիմնված համաձայնագրերը ձեռնտու են ոչ միայն այդ երկրներին, այլև տարածաշրջանի նրանց հարևաններին՝ Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին։
«Հարցի լուծումը կարող է եւ պետք է գտնվի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում»,- հայտարարել է Մարիա Զախարովան։