Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տասնամյակներ տեւող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
«Մենք նաեւ մեր զորակցությունն ենք հայտնում անցյալ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։