ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին տեղեկություն չունի։ Միաժամանակ նա դժվարացել է ասել` Վարդանյանը ներկա պահին ՌԴ քաղաքացիություն ունի՞, թե՞ ոչ։
«Եթե նա դեռ Ռուսաստանի քաղաքացի է, ապա ՌԴ-ն կպաշտպանի նրա իրավունքները»,– ասել է Պեսկովը