ԼՂ նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ Կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել է, որ հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին, ու ինչ վիճակում է նա հիմա։