Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնում բուժում է ստանում Արցախում բենզինի պահեստի պայթյունից այրվածք ստացած 86 քաղաքացի։
Դրա մասին լրագրողների հետ զրույցում ասել է Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ բոլոր ծանր հիվանդները նույնականացված են, իսկ 20-ից ավելի հիվանդներ ծայրահեղ ծանր վիճակում են։