Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, իր վաղեմի գործընկերոջ ու ընկերոջ՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կապակցությամբ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Աֆեյանը կոչ է արել գնահատել Ռուբեն Վարդանյանի անխոնջ ջանքերը, որոնք նա ներդրել է ոչ միայն իր ընտանիքի, Հայաստանի եւ հայերի բարգավաճման հնարավորություններ ստեղծելու համար, այլեւ բոլոր նրանց համար, որոնք հավատում են օրենքի գերակայությանը եւ միջազգային համաձայնագրերի իրավացիությանը:
«Երես մի՛ թեքեք այս ծավալվող ճգնաժամից։ Ցեղասպանության կանխարգելումը գլոբալ պատասխանատվություն է»,– X–ի իր գրառման մեջ ընդգծել է Աֆեյանը։