ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ ղեկավարությունում շատերը ցանկանում են կորցնել ՌԴ-ն եւ ձեռք բերել նոր ընկերներ։
«Անդրկովկասում ՌԴ շահերը պատմականորեն եւ աշխարհաքաղաքականորեն անհնար է անտեսել։ ՀՀ ղեկավարությունը պետք է հիշի ԱՄՆ-ի վրա հույս դրած երկրների աննախանձելի ճակատագիրը»,-շեշտել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։