Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ: Դրա մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:
«Ինձ անհանգստացնում են Լեռնային Ղարաբաղի իրենց տներից փախչող հայերի աճող թվաքանակն ու ԼՂ–ում տեղի ունեցած պայթյունը, որի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաեւ մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորված լինեն»,– X-ի իր գրառման մեջ նշել է Իսպանիայի արտգործնախարարը: