Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնությունների հիման վրա տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղություն հաստատելու համար:
ՌԴ դեսպանությունում շեշտել են, որ ռուսական կողմի, այդ թվում՝ ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հումանիտար հրատապ խնդիրներն են: