Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը, ինչպես նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին: