Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 11 աճյուն․ Շոշից՝ 4 զինծառայողի աճյուն, 1 քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղից, Չարեքտարից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղից` 2։
Փրկարարական ջոկատները սեպտեմբերի 27-ին Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, 1 քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։
Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։ Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո։ Փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են անցկացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից ՀՀ է տեղափոխվել է 129 աճյուն։ Նա հավելել էր, որ ցամաքային եւ օդային ճանապարհով հանրապետության ԲԿ-ներ տեղափոխված 349 վիրավորների թվում դուրս գրված բուժառուներ չկան։