Սեպտեմբերի 27-ին X սոցհարթակում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են Չարեքթարի ս․ Աստվածային վանքի վրա։
Մայր Աթոռը մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրել կատարվածի վրա եւ պահանջել պատշաճ արձագանք։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական եւ մշակութային ժառանգությունը։
«Այս համատեքստում էլ ավելի անիրատեսական են դառնում Արցախում հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ համակեցության մասին խոսակցությունները»,– նշված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։