Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ներառյալ սահմանի բացման հարցում, ամբողջովին կախված է պաշտոնական Երեւանի քայլերից, տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ դրա մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։
Ըստ թուրքական Hürriyet պարբերականի՝ Հայաստանն ավելի վաղ առաջարկել է Թուրքիային բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, Անկարան դեմ չէ այդ առաջարկին։
Անդրադառնալով Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը նշել է, որ հաջորդ քայլերի մասին հնարավոր կլինի խոսել այն բանից հետո, երբ Անկարայում տեսնեն Երեւանի կառուցողական, անկեղծ եւ խաղաղասիրական մոտեցումը։
«Պետք է հասկանալ, որ «տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, համագործակցության լայն հնարավորություններ կան։ Եթե նման մոտեցում լինի, կարծում եմ՝ կոնկրետ առաջընթաց կտեսնենք այս գործընթացում՝ ընդհուպ սահմանի հարցը»,- ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի զրուցակիցը։