Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 բուժառու: ՏԵղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Նրանք բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում»,– ասված է հաղորդագրությունում: