Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունը, թե իրեն բերման են ենթարկել Լաչինի անցակետն անցնելիս։
Նա հայտնել է, որ մտադիր չէ լքել Ղարաբաղը․ «Ես Ղարաբաղում եմ. գրեք իմ հասցեն՝ քաղաք Ասկերան Դանիելյան 29։ Ես այստեղ եմ, նույնիսկ չեմ փորձել լքել Ղարաբաղը»։
Նախօրեին ադրբեջանական աղբյուրները տեղեկություն էին տարածել, ըստ որի ադրբեջանական զինծառայողները Հակարի կամրջի մոտից ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: